«Հայկական բիզնեսի զարգացման ծրագիր»-ը ստեղծվել է՝ միավորելու Հայաստանի և սփյուռքի հայ գործարարներին, աջակցելու նոր բիզնեսների ստեղծմանը, ներգրավելու ներդրումներ հայկական նախագծերի մեջ և ձևավորելու կայուն տնտեսական համագործակցություն։
Մենք հավատում ենք, որ հայ գործարար ներուժը գլոբալ է, իսկ դրա համակարգված միավորումը կարող է դառնալ իրական տնտեսական ու աշխարհաքաղաքական ուժ։
«Հայկական բիզնեսի զարգացման ծրագիր»-ը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ստեղծել վստահելի, թափանցիկ և արդյունավետ բիզնես էկոհամակարգ՝ աջակցեկով հայկական բիզնեսների կայացմանը, ընդլայնմանը և միջազգային շուկաներ մուտք գործելուն։
Ծրագիրը միավորում է Հայաստանի ձեռնարկատերերին, սփյուռքահայ գործարարներին, ներդրողներին, մենթորներին և նորաստեղծ բիզնեսներին։
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ստեղծել համահայկական բիզնես էկոհամակարգ, որը կմիավորի հայ գործարար ներուժը աշխարհի տարբեր երկրներից և կնպաստի Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԴՈՒՔ ունեք սեփական բիզնես հիմնելու հետաքրքիր գաղափարներ, սակայն չեք տիրապետում բիզնես միջավայրին, ունեք նորարարական բիզնես նախագծեր, սակայն չունեք անհրաժեշտ միջոցներ ձեր բիզնեսը ստեղծելու համար։
ՄԵՆՔ կիրագործենք ձեր ծրագրերն ու նախաձեռնությունները՝ բիզնես պլանից մինչև ապրանքների ու ծառայությունների իրացում։
ԴՈՒՔ ցանկանում եք ընդլայնել ձեր բիզնեսը՝ ավելացնել շրջանառության ծավալները, մեծացնել սպառման շուկան ու աշխարհագրությունը, սակայն չգիտեք՝ ում հետ համագործակցել, ինչպես կազմակերպել գործունեությունը։
ՄԵՆՔ ընձեռում ենք ձեր բիզնեսի զարգացման համար բացառիկ հնարավորություն՝ մարքեթինգային ռազմավարության մշակումից մինչև արտահանման կազմակերպում։
ԴՈՒՔ ունեք բիզնեսի ստեղծման ու զարգացման համար ֆինանսական և ոչ ֆինանսական ռեսուրսներ։ Ցանկանում եք ստանալ կայուն եկամուտ կամ ակտիվ մասնակցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության մեջ։
ՄԵՆՔ հնարավորություն ենք տալիս իրականացնելու երաշխավորված ներդրումներ՝ հաստատուն եկամտաբերությամբ։
«Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպությունն իրականացնում է «Հայկական բիզնեսի զարգացման ծրագիր»-ը համակարգումը։ Շահառուները հնարավորություն ունեն մասնակից դառնալու մշակված բիզնես նախագծերին։
«Ակտուալ բիզնես» ընկերությունը ապահովում է ծրագրի շահառուների համար մարքեթինգային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ ռազմավարություն, մարտավարություն և առաջխաղացման գործիքակազմ։
«Հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնություններ» ընկերություն հնարավորություն է տալիս ապահովելու բիզնեսի ներկայացվածությունն ամերիկյան և հարակից շուկաներում։
«ԻմԷքս» նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ապահովելու արտադրվող ապրանքների ներկայացվածությունը միջազգային շուկաներում՝ բրենդավորումից ու լոգիստիկայից մինչև իրացում։
«Ամերիկյան թաղամասեր» նախագիծը հնարավորություն է տալիս շահառուներին բացառիկ հնարավորությամբ ներգրավվելու թաղամասերի բիզնես կլաստերների մեջ։